Կրեմլում Պուտինի և Զելենսկու հանդիպումը հիպոթետիկ հնարավոր են անվանել

Կրեմլում Պուտինի և Զելենսկու հանդիպումը հիպոթետիկ հնարավոր են անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից, այն տեսականորեն հնարավոր է, բայց պետք է կոնկրետ փաստաթուղթ նախապատրաստվի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ, Պուտինը երբեք չի հրաժարվել։ Պուտինը երբեք չի հրաժարվել նման հանդիպումից, և նման հանդիպումը, այո, այն հիպոթետիկ հնարավոր է։ Բայց որպեսզի այն կայանա, անհրաժեշտ է, որ երկու պատվիրակությունների աշխատանքի ընդերքում հասունանա կոնկրետ փաստաթուղթ։ Ոչ թե գաղափարների հավաքածու, այլ կոնկրետ գրավոր փաստաթուղթ։ Այդ ժամանակ էլ նման հանդիպման հերթը կլինի», - ասել Է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Հարցին, թե կիրագործվի արդյոք այդ փաստաթուղթը, Պեսկովը հիշեցրել է Դոնբասի վերաբերյալ Մինսկյան համաձայնագրերի փորձի մասին: «Մենք ունենք այդ փորձը, մենք հիշում ենք այն, շատ լավ ենք հիշում և գործում ենք համապատասխանաբար», - ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում