Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացները ժամանել են Անկարա

Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացները ժամանել են Անկարա

Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացներն Անկարա են ժամանել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ թուրք պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դեմ է սկանդինավյան այդ երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին, անցած օրերին հեռախոսազրույց է ունեցել երկու պետությունների ղեկավարների հետ և քննարկել իր մտահոգությունները։ Էրդողանը Եվրամիության անդամ այդ երկրներին մեղադրում է քրդական ուժերին աջակցելու, Էրդողանի վարչակազմի ընդդիմախոսներին ապաստան տալու համար:

 

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նախօրեին կրկին հավաստիացրել է, որ դաշինքին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հարևան սկանդինավյան երկրների անդամակցության հարցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում