Վրաստանի ԿԸՀ նախագահի ասուլիսի ժամանակ հանձնաժողովի ընդդիմադիր անդամը բացականչել է, թե ընտրությունների արդյունքները կեղծվել են
Վրաստանի ԿԸՀ ղեկավար Թամարա Ժվանիայի ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ընդհատվել է «արդյունքները կեղծվել են» վանկարկումներով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավելի ուշ պարզ է դարձել, որ ասուլիսին նման վանկարկումներ է արել ԿԸՀ մի անդամ, որը ընդդիմության ներկայացուցիչ է:
«Այդպես չի կարելի, սրանք իրական արդյունքները չեն: Ընտրությունները կեղծվել են»,- բացականչել է ԿԸՀ ընդդիմադիր անդամը:
ԿԸՀ ղեկավար Ժվանիան բողոքող անդամին ասել է, որ հնչեցվող թվերը միայն նախնական արդյունքներն են, և ձայների լրիվ հաշվարկի արդյունքում դրանք դեռ փոխվելու են:
Կարծիքներ