Կոբյալկոն և Մալաքյանը կարիերան կշարունակեն Փյունիկում
«Արարատ-Արմենիայի» նախկին ու ներկայիս ֆուտբոլիստներ Անտոն Կոբյալկոն և Գոռ Մալաքյանը մոտ են Երևանի «Փյունիկի» շարքերը համալրելուն: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Արտակ Օսեյանը, ով ավելի վաղ Վարդան Մինասյանի օգնականն էր «Արարատ-Արմենիայում»:
Երկուշաբթի օրն «Արարատ-Արմենիան» հայտնեց Կոբյալկոյի՝ թիմից հեռանալու մասին. 34-ամյա ռուս հարձակվողի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել էր:
Անտոն Կոբյալկոն երևանյան թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Անտոնը մասնակցել է 65 խաղի և դարձել է 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: «Արարատ-Արմենիայի» հետ երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն:
Ինչ վերաբերում է Գոռ Մալաքյանին, ապա 26-ամյա կիսապաշտպանը ևս 2018թ. ամռանն է համալրել երևանյան թիմի շարքերն ու այս ընթացքում «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնության 40 հանդիպման է մասնակցել:
Կարծիքներ