Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ուղեւորներով ավտոբուս է պատանդառել

Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ուղեւորներով ավտոբուս է պատանդառել

Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդը ուղեւորներով ավտոբուս է պատանդառել, իր մոտ ունի պայթուցիկ եւ զենք: Ոստիկանությունն արգելափակել է քաղաքի կենտրոնը եւ հայտարարել «Պատանդ» օպերատիվ պլանի մասին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունն իր Telegram ալիքում, հայտնում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:

«Լուցկ․ Քաղաքի կենտրոնում տղամարդն ուղեւորներով ավտոբուս է պատանդառել, իր հետ պայթուցիկ եւ զենք ունի: Մարզում գործարկվել է «Պատանդ» օպերատիվ պլանը: Քաղաքի կենտրոնի տարածքը փակ է՝ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով: Տեղում աշխատում են ոստիկանության բոլոր ծառայությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում