ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ:
Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարեւորությունը ոչ միայն դաշնային, այլ նաև երկրամասերի մակարդակով: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում Մարայկե Էնգելսի խնդրանքով ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Համբուրգի հասարակական և սոցիալ-մշակութային կյանքում գերմանահայ համայնքի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը:
Կարծիքներ