Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աշխատում է և աշխատելու է. Ալեն Սիմոնյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աշխատում է և աշխատելու է. Ալեն Սիմոնյան

«Հանձնաժողովը աշխատում է և աշխատելու է»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե նոյեմբերի 17-ին լրանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի և մի շարք անդամների լիազորությունների ժամկետը:

 

«Օրակարգում բացակայում է մրցութային խորհրդի կողմից անհրաժեշտ թեկնածուների ընտրության և պառլամենտի ներկայացման հարցը: Ինչպե՞ս է ընթանում պրոցեսը, եթե այն ընթանում է, ապա ինչո՞ւ օրակարգում չկա»,- հարցրեց Մինասյանը:

Սիմոնյանը նկատեց՝ օրենքով նախատեսված ժամկետների ընթացքում ընտրությունը կկատարվի, և թեկնածուները կներկայանան նաև Ազգային ժողով:

«Հանձնաժողովը չի կազմալուծվում»,- շեշտեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում