Հուլիսի 15-16-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Նյու Յորքում

Հուլիսի 15-16-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Նյու Յորքում

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։

 

ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։

 

Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։

 

Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 թ. և 2020 թ.»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում