Ե՞րբ է Արցախ մուտքի թույլտվություն տրվում ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է իրազեկում, որը բխում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից: Ըստ այդմ՝
1. Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի պահանջվում, իսկ մուտքը թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ:
2. Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին: Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար: Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներից ՊՇՌ թեստ նույնպես չի պահանջվում:
Կարծիքներ