Մեկնարկել է Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարարի առանձնազրույցը
Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։
Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան է ժամանել մայիսի 26-ին: Իրանի արտաքին գործերի նախարարը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Կարծիքներ