ՔՊ մամուլի խոսնակը պատգամավորական մանդատ կստանա, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ նոր պաշտոն

ՔՊ մամուլի խոսնակը պատգամավորական մանդատ կստանա, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ նոր պաշտոն

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Նա արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Գրիգորյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, պատրաստվում է հրաժարվել մանդատը վերցնելուց: Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում