Ռուսաստանի վեց շրջաններում կորոնավիրուսային համավարակի պատճառով ոչ աշխատանքային օրեր են սկսվում
Երկուշաբթի օրը Ռուսաստանի վեց բաղկացուցիչ սուբյեկտներում սկսվում են ոչ աշխատանքային օրերը, որոնք հայտարարվել են տարածաշրջանային իշխանությունների կողմից՝ դադարեցնելու համար կորոնավիրուսային վարակի տարածումը:
Հոկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Ռուսաստանում 2021 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու մասին ՝ աշխատողների աշխատավարձերի պահպանմամբ: Պուտինը նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի նոր ալիքի տեմպը ճնշելու համար: Նա նաև հնարավորություն է ընձեռել, որ մարզերի ղեկավարները, իրենց հայեցողությամբ, լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր մտցնեն տեղում ստեղծված իրավիճակի հետ կապված։
Պերմի երկրամասի, Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Սամարայի և Կուրսկի շրջաններում ոչ աշխատանքային օրերը կսկսվեն հոկտեմբերի 25-ից և կտևեն մինչև նոյեմբերի 7-ը։
Կարծիքներ