Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությանը․ Փեզեշքիանը՝ Հաջիևին
Իրանը դեմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում օտարերկրյա միջամտությանը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ, որը Թեհրան է այցելել՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին, հայտնում է «Mehr»-ը:
Հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի քաղաքականությունը՝ ուղղված կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխության և օտար պետությունների միջամտության դեմ։
«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ պայմաններում ընդունելի չէ։ Տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող պետությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միջև ինտեգրման և միասնականության ամրապնդում»,- ասել է նա։
Կարծիքներ