Մոլդովայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը. ըստ էքզիթ փոլի՝ առաջատարը Մայա Սանդուն է
Մոլդովայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերը փակվել են տեղի ժամանակով 21:00-ին (երևանյան 23:00), սակայն քվեարկությունն արտերկրում շարունակվում է:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Интеллектгрупп խորհրդատվական ընկերության անցկացրած հարցումների արդյունքներով՝ ընդդիմադիր եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն առաջատարն է և ստանում է ընտրողների ձայների 55 տոկոսը, իսկ գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ 45 տոկոսը:
Հարցումներն անցկացվել են ընտրատեղամասերի մոտ, և հաշվի չեն առնվել արտասահմանում գտնվող մոլդովացիների քվեարկությության արդյունքները, որոնց շնորհիվ առաջին փուլում Սանդուն առաջ էր անցել Դոդոնից:
Կարծիքներ