Կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ

Կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել․ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռի վրա փամփուշտի հետքեր չեն հայտնաբերվել, այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը՝ ներկայացնելով հետաքննության նախնական արդյունքները։ 

Մասնավորապես, հետաքննությունը ցույց է տվել, որ ուղղաթիռը բարձրություն հավաքելիս բախվել է լեռանը և հրդեհվել։ Վթարի ենթարկված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել մյուս երկու ուղղաթիռների օդաչուների հետ։ 

Նշվում է, որ նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր և ձգձգվել են մառախուղի, ցուրտ և դժվարանցանելի տեղանքի պատճառով։ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի՝ վթարի վայրը հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում