Պորոշենկոն քնել է իր դատի ժամանակ
Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պետրո Պորոշենկոն քնել է՝ իր նկատմամբ դավաճանության գործով դատական նիստի ժամանակ՝ հայտնում է РИА Новости-ն:
Պորոշենկոն ընդամենը մեկ րոպե է քնել իր փաստաբանի ելույթի ժամանակ: Նիստի մասնակիցներից ոչ ոք, այդ թվում՝ դատավորը, սակայն, ուշադրություն չեն դարձրել դրան:
Կիևի դատարանը Պորոշենկոյի խափանման միջոցի ընտրության հարցով նիստն ընդմիջել է, որպեսզի փաստաբանները ծանոթանան հետաքննության նյութերին։
Ելույթ ունենալով դատարանի շենքի մոտ հավաքված իր կողմնակիցների առաջ՝ Պորոշենկոն հայտարարել է, որ դատական նիստը «կազմակերպել են դավաճանները», իսկ Ուկրաինայում սկսվում է դեմոկրատական ուժերի միավորման գործընթացը:
Կարծիքներ