Հնդկաստանի վարչապետը Արգենտինայի նախագահի հետ քննարկել է առևտրային և պաշտպանական համագործակցությունը

Հնդկաստանի վարչապետը Արգենտինայի նախագահի հետ քննարկել է առևտրային և պաշտպանական համագործակցությունը

 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներառյալ համագործակցությունը առևտրի և ներդրումների և պաշտպանության ոլորտում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Times Now հեռուստաալիքը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությանը հղումով։

Սա Մոդիի առաջին երկկողմ հանդիպումն էր Արգենտինայի առաջնորդի հետ, ասվում է գերատեսչությունում։ «Նրանք քննարկել են առաջընթացը երկկողմ ռազմավարական գործընկերության մեջ, որը հաստատվել է 2019 թվականին: Քննարկումներն անդրադարձել են նաև տարբեր հարցերի, այդ թվում՝ առևտուրն ու ներդրումները, հատկապես դեղագործության ոլորտում, վերականգնվող էներգիան, միջուկային բժշկությունը, պաշտպանությունը», - ասացին նրանք: Մոդին և Ֆերնանդեսը քննարկել են նաև գյուղատնտեսության, բժշկության, կլիմայի փոփոխության և պարենային անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում