«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն
«Mercedes-Benz» ավտոմեքենաների ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիայի Քոջահելի նահանգի Գեբզե քաղաքում բացվել է ընկերության պահեստամասերի լոգիտիկ կենտրոն։
«Mercedes-Benz»-ի նոր լոգիստիկ կենտրոնի շնորհիվ, որն արտադրելու է իր սեփական էլեկտրաէներգիան, Թուրքիան դարձել է աշխարհում 3-րդ երկիրը, որը սկսել է օգտագործել պահեստների կառավարման բարձր տեխնոլոգիական համակարգը, որը մշակվել է հատուկ Mercedes-Benz-ի համար։
Լոգիստիկ կենտրոնի բացման կապակցությամբ «Mercedes-Benz»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շյուքրյու Բեքդիհանը նշել է.
«Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ընդունելով առաջնակարգ պրակտիկա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, թափոնների կառավարումը և ածխածնի արտանետման կրճատումը: 100 հոգու լրացուցիչ զբաղվածություն ենք ապահովում մեր նոր լոգիստիկ կենտրոնով, որը հիմնել ենք 210 մլն թուրքական լիրա ներդրումով»։
Կարծիքներ