Ժիրուն կարիերան կշարունակի ԱՄՆ-ում
«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտարարություն է արել իր ապագայի մասին։ Ֆուտբոլիստը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իտալական թիմից։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկա երկու հանդիպումները կլինեն իմ վերջինը «Միլանի» կազմում։ Ես կշարունակեմ կարիերաս MLS-ում»,- ասել է Ժիրուն ակումբի հրապարակած տեսանյութում:
Միաժամանակ 37-ամյա հարձակվողը նշել է, որ շատ հպարտ է Միլանում ձեռք բերած իր հաջողություններով։
«Իմ պատմությունը «Միլանում» ավարտվում է այս տարի, բայց ակումբը հավերժ կմնա իմ սրտում»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժիրուն «Լոս Անջելեսի» հետ պայմանավորվել է մեկուկես տարվա պայմանագրի շուրջ։
Կարծիքներ