Երասխի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Կարծիքներ