Եվս չորս երկրներում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մանրԷահիմք են հայտնաբերել

Եվս չորս երկրներում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մանրԷահիմք են հայտնաբերել

Աֆրիկայի եւս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում եւ Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրԷահիմք են հայտնաբերել, որն ստացել Է 501.V2 մակնշումը: Հունվարի 22-ին այդ մասին հայտնել Է eNCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

«Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) հայտնված մուանտ վիրուսն արդեն հայտնաբերվել Է Աֆրիկայի եւս չորս երկրների տարածքում,- մեջբերում Է հեռուստաալիքը ԱՀԿ-ի Աֆրիկայի ներկայացուցչության ղեկավար Մաթշիդիսո Մոեթիի խոսքը:- Ըստ երեւույթին, այն կա նաեւ Աֆրիկայի այլ պետություններում, բայց առայժմ այնտեղ չի նույնականացվել: Այժմ մենք աշխատում ենք, որ ստանանք մուտանտ վիրոսի ծագումնաբանական կոդը, դա թույլ կտա արագորեն հայտնաբերել այդ մանրԷահիմքը»:

ՀԱՀ-ի իշխանությունները 2020 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել են, որ հոկտեմբերին երկրի հարվում հայտնաբերվել Է կորոնավիուսի նոր եւ ագրեսիվ ձեւ: 501.V2 վիրուսը ՀԱՀ-ում հարուցել Է համաճարակի երկրորդ ալիքը, որի առավելակետը բաժին Է ընկել հունվարի կեսերին: Նախնական հեազոտությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի այդ տարատեսակը տարածվում Է շատ բարձր արագությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում