Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը մնում է G20-ի անդամ
Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կմասնակցի գագաթնաժողովին, բայց թե կոնկրետ ինչպես դա կարվի, կորոշվի իրավիճակի վերլուծությունից հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը մնում է G20-ի անդամ և կմասնակցի գագաթնաժողովին, բայց մենք կորոշենք, թե ինչպես դա անենք, երբ վերլուծենք իրավիճակը: Դեռ ժամանակ կա»,- ասել է Պեսկովը։
Կարծիքներ