ԱՄՆ պետդեպը հրապարակել է Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի օրակարգը

ԱՄՆ պետդեպը հրապարակել է Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի օրակարգը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մայիսի 26-ի աշխատանքային օրակարգը։

Պետքարտուղարությունը հայտնում է, որ մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 15։30-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Երևանի ժամանակով Ժամը 16։00-ին Մարկո Ռուբիոն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։ Պետքարտուղարությունը ստորագրվելիք հուշագրի բովանդակությունը չի բացահայտել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում