ԱՄՆ-ում վստահ են, որ Mercer Street լցանավի վրա հարձակումն իրականացրել է Իրանը
Միացյալ Նահանգները հանգամանքներն ուսումնասիրելով եկել է այն եզրահանգմանը, որ Mercer Street լցանավի վրա հարձակումն իրականացրել է Իրանը։ Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հիշատակելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերը։
«Մենք կմիանանք մեր գործընկերներին և դաշնակիցներին՝ լցանավի վրա հարձակման վերաբերյալ որոշից քննարկումներին»,- ասել է Բլինկենը։
Վաշինգտոնի տվյալներով, Իրանը հարձակումը գործել է անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնց վրա պայթուցիկներ են տեղադրված եղել։
Կարծիքներ