Ստամբուլում 20-ամյա ռուս ուսանող է կորել

Ստամբուլում 20-ամյա ռուս ուսանող է կորել

Ստամբուլում Սանկտ Պետերբուգի 20-ամյա բնակիչ է կորել, որը պետք է տուն վերադառնար կորելուց երեք օր առաջ։ Տղայի ընտանիքը մինչև հիմա չի կարողանում կապ հաստատել հետը,- գրում է Газета.Ру-ն՝ հղում անելով РЕН ТВ-ին։

Տղայի ծնողները մեկնել են Ստամբուլ և դիմել տեղի իրավապահ մարմիններին։ Տղայի հյուրանոցային համարում գտել են նրա անձնական իրերը, փաստաթղթեր ու նոթբուքը։ Տեսախցիկները նրան վերջին անգամ հյուրանոցից դուրս գալուց են ֆիքսել, սակայն վերջինս չի վերադարձել գիշերելու։

Ուսանողը Ստամբուլ էր ժամանել հուլիսի 16-ին, հուլիսի 29-ի երեկոյան նա պետք է նստեր դեպի Վիլնյուս թռչող ինքնաթիռը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում