Բուլղարիան և Ռումինիան մասնակիորեն միացել են շենգենյան գոտուն

Բուլղարիան և Ռումինիան մասնակիորեն միացել են շենգենյան գոտուն

Մարտի 31-ից Ռումինիայի և Բուլղարիայի օդանավակայաններում և նավահանգիստներում չեղարկվել է սահմանային հսկողությունը, սակայն այս երկրների ցամաքային սահմաններում հսկողությունն առայժմ կգործի։ Այս մասին հաղորդում է DW-ն։

Մասնակի հսկողությունը պայմանավորված է նրանով, որ Ավստրիան վետո է դրել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն լիարժեք միանալու վրա՝ պատճառաբանելով, որ հնարավոր է փախստականների հոսք։ Եվրամիության երկրների հետ Ռումինիայի և Բուլղարիայի ցամաքային սահմաններում սահմանային հսկողությունը վերացնելու որոշումը պետք է ընդունի ԵՄ խորհուրդը, և Բուխարեստն ու Սոֆիան հույս ունեն, որ դա կարվի մինչև այս տարվա վերջ։

Բանակցությունները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում