Առաջին նախագահն` իր հաջորդների մասին
«Կոալիցիա կոչեցյալը Հայաստանի կյանքում պրոբլեմ է և կոալիցիաները կարող են վեց ամիսը մեկ փոխվել՝ Հայաստանը դասելով այն երկրների շարքին, որոնք 2-3 տարին մեկ կառավարություն են փոխում»: Այսպիսի համոզմունք ունի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընտրություններից հետո ձևավորվելիք հավանական ու անհավանական կոալիցիաների մասին: Նա միևնույն ժամանակ, սակայն, չբացառեց հունիսի 20-ից հետո խորհրդարան անցած որևէ ուժի հետ Հայ ազգային կոնգրեսի կոալիցիա կազմելու հավանականությունը:
«Եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ անցնի, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ անցնեն և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ապա ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելուն: Կնայենք, կտեսնենք, թե ինչ է լինում: Ես միշտ կողմ եմ համերաշխության, կոալիցիաների, թեև դրանք Հայաստանի համար շատ պրոբլեմներ ստեղծելու երևույթ է»,- ընդգծեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ