Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը կանգնած են հենց մեր հարվածի տեղում, բազա այցի ժամանակ. լուսանկարներ
Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։
Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամասն է, որը Razm.Info-ի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։ Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։
Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։
Կից արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։
Կարծիքներ