Իրանցի մարզիկին մահապատժի կենթարկեն

Իրանցի մարզիկին մահապատժի կենթարկեն

Բռնցքամարտիկ Մոհամմադ Ջավադը մահապատժի է դատապարտվել 2019 թվականի նոյեմբերին Իրանում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։

Դատարանի որոշումը հրապարակել է լրագրող և ակտիվիստ Մասի Ալինեժադը։

«Իրանում մեկ այլ մարզիկի մահապատիժ՝ 2019 թվականի նոյեմբերին բողոքի ցույցին մասնակցելու համար։ Մոհամմադ Ջավադ, 26 տարեկան, բռնցքամարտի չեմպիոն.

Նրան մահապատժի են դատապարտել «Երկրի վրա կոռուպցիա տարածելու» համար։ Մեզ չհաջողվեց փրկել իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիին. Աշխարհի մարզիկները կարող են մեզ օգնել այս անգամ»,- թվիթերում գրել է Ալինեժադը:

Փորձագետները նշում են, որ «Երկրի վրա կոռուպցիայի տարածման» մեղադրանքը հաճախ է օգտագործվում ընդդիմության հասցեին։ 2020 թվականին ըմբիշ Նավեդ Աֆկարին մահապատժի է ենթարկվել հանրահավաքներին մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում