Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: 

«Հաղորդումը ստացել ենք, քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով»,–ասաց Աբրահամյանը:

Քննչական կոմիտեն վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել: 

«Այս պահին քննչական մարմին է ներկայացվել 3 անձ, այնտեղ է նաև միջադեպի մասնակից մյուս կողմը: Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են կատարում»,–ասաց Աբրահամյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում