ԱՄՆ-ում պտտահողմը փլուզել է ծերանոցի շենքը․ կան զոհեր, վիրավորներ
Առնվազն 2 մարդ է մահացել, ևս 5-ը՝ տուժել այն բանից հետո, երբ ուրբաթ պտտահողմը հարվածել է ԱՄՆ Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքի ծերանոցին։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Պտտահողմը պոկել է կառույցի տանիքի մի մասը, փլուզել շենքի մի թևը։ 5 մարդ կարողացել է դուրս գալ կիսավեր շենքից։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Դեռ 20 մարդ կարող է գտնվել փլատակների տակ։
Արտակարգ ծառայությունների աշատակիցները դեպքի վայրում են, նրանց օգնության են հասել գործընկերները հարևան քաղաքից։
Դեկտեմբերի 10-ին ամերիկացի օդերևութաբանները նախազգուշացրել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս նահանգների մի շարք շրջաններում պտտահողմի հնարավորության մասին։
Կարծիքներ