Սթարմերը մտադիր է Բայդենի հետ կրկին քննարկել Ուկրաինայում արևմտյան ռազմավարությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Ուկրաինայում արևմտյան ռազմավարությունը և մտադիր է սեպտեմբերի վերջին վերադառնալ այս հարցին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարը Սպիտակ տանը ամերիկացի առաջնորդի հետ հանդիպումից հետո։
«Այսօր մենք հնարավորություն ունեցանք քննարկելու ոչ միայն այս կամ այն կոնկրետ քայլը կամ մարտավարությունը, այլև Ուկրաինայի հետ կապված ռազմավարությունը, ինչպես նաև մանրամասն քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում քննարկել դա մեր դաշնակիցների հետ», - նշել է Սթարմերը: «Մենք կունենանք ևս մեկ հնարավորություն քննարկելու մեկ շաբաթ անց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»:
Կարծիքներ