Բայդենը եւ Ստոլտենբերգը քննարկել են Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը

Բայդենը եւ Ստոլտենբերգը քննարկել են Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկել Է Աֆղանստանի իրադրության խաղաղ կարգավորման խնդիրը: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ տարածած գրավոր հայտարարության մեջ:

«Նրանք քննարկել են այն ավանդը, որը ՆԱՏՕ-ն Աֆղանստանում ներդրել Է երկու տասնամյակների ընթացքում, եւ դիվանագիտական ջանքերի մշտական աջակցությունը, որոնք նպատակամղված են հաշտության հասնելուն»,- տեղեկացրել Է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ Բայդենը եւ Ստոլտենբերգը ննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի հարցը, որը տեղի Է ունենալու հունիսի 14-ին Բրյուսելում: Նրանք համակարծիք են «ՆԱՏՕ-2030» նախաձեռնության կարեւորության վերաբերյալ, որը նպատակամիտված Է ռազմավարական մրցակցության եւ անդրազգային սպառնալիքների նկատմամբ ադապտացմանը, ներառյալ կլիմայի փոփոխությունը եւ կիբեռգրոհները»: Նախագահը եւ գլխավոր քարտուղարը կարծիքներ են փոխանակել դաշինքի երկրների պաշտպանության ծախսերի ավելացման շուրջը, «ընդգծել են ՆԱՏՕ-ի շրջանակներում պատասխանատվության արդարացի բաշխման եւ այն բավականաչափ միջոցներով ապահովման կարեւորությունն սպառնալիքների հակազդման համար»,- հավելել Է Փսակին:

Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման պատվիրակություններն անցյալ տարվա սեպտեմբերից Դոհայում երկխոսություն են վարում Աֆղանստանում հաշտության վերականգնման շուրջը: Սակայն այս տարվա սկզբից բանակցությունները դադարեցին, իսկ ապրիլի կեսերին փաստորեն մտան փակուղի: Ապրիլի 14-ին Բայդենը հայտարարեց մայիսին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելու եւ այն մինչեւ սեպտեմբերի 11-ն ավարտելու պլանների մասին:

Այդ որոշումը տարբերվում Է մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ն իր զորքերը դուրս բերելու՝ Վաշինգտոնի պարտավորություններից, որոնք ամրագրվել Էին «Թալիբան» շարժման հետ նախկին համաձայնագրում: Ձեռք բերված համաձայնություններից այդ շեղումը խիստ դժգոհություն Է հարուցել թալիբների կողմից, որոնք հայտարարել են, թե այդ դեպքում իրենք իրենց ազատ են զգում Դոհայի համաձայնություններով ստանձնած պարտավորություններից: ՆԱՏՕ-ն նույնպես իր ուժերը դուրս Է բերում Աֆղանստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում