Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով Սպիտակի համայնքային ոստիկանները հուլիսի 10-ին Սպիտակ-Գյումրի ճանապարհի սկզբնամասին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այն բարձված էր մոտ 3 խմ փայտանյութով։ 28-ամյա վարորդը, որը Դիլիջանի բնակիչ է, բեռի օրինականության վերաբերյալ ցույց է տվել փայտանյութի քանակին չհամապատասխանող փաստաթուղթ։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։
Կարծիքներ