Պուտինը չի պլանավորում Բայդենին շնորհավորել առաջիկա 80-ամյա հոբելյանի առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում շնորհավորանք ուղարկել ԱՄՆ-ի ղեկավար Ջո Բայդենին առաջիկա հանգստյան օրերին նրա 80-ամյա հոբելյանի առթիվ, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Ոչ, եթե ես չեմ սխալվում, նման պլաններ չկան», - Պեսկովն ասել Է լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ի պատասխան լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Բայդենը հոկտեմբերին շնորհավորել Է Պուտինին ծննդյան օրվա առթիվ, Պեսկովն ասել Է, որ այդպիսի բան չի եղել:
Կարծիքներ