Աթլետները հաջող են մասնակցել Եվրոպայի թիմային առաջնությանը
Կիպրոսի Նիկոսիայում ավարտվեց Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներ դարձան մրցանակակիր:
Եռացատկում հաղթող ճանաչվեց Լևոն Աղասյանը: Պատվանդանին երկու անգամ կանգնեց վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000մ. խոչընդոտավազքում և երրորդն էր ՝ 1500մ. վազքում:
Կանանց 800մ. վազքատարածությունում եզրագիծը երրորդը հատեց Էլլադա Ալավերդյանը:
Կարծիքներ