Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում է Arrmsport.am-ը։
Եվրոպայի չեմպիոնը առավելության հասավ իտալացի բռնցքամարտիկի նկատմամբ:
Բաչկովից բացի՝ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը երեկ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ:
Կարծիքներ