Խաղաղության պայմանագիր լինելու է՝ բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա․ Փաշինյանի պատասխանը Ալիևին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը և Հայաստանի ժողովրդին ուղերձ փոխանցեց առ այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց կառավարության նիստի ընթացքում ունեցած ելույթում՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի։ Վարչապետն Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը որակեց ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ և և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություների կոպիտ ոտնահարում ։
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը։ Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն կակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»,- հայտարարեց Փաշինյանը։
Կարծիքներ