Մեքսիկայում զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Մեքսիկայի Սալվատիերա քաղաքի հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով El Universal պարբերականի հրապարակումը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան։ Անհայտ անձինք այրել են նաև հինգ ավտոմեքենա:
Տեղի վարչակազմի ղեկավարը դատապարտել է բռնությունը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նշվում է, որ զոհերը հիմնականում երիտասարդներ են։
Կարծիքներ