Հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն

Հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն

Ադրբեջանի կողմրց բռնազավթված Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատը հայտնաբերել է ևս 3 հայ զինծառայողի (ռազմագործողության մասնակից`կամավոր, պահեստազորային) աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1604 աճյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում