Պապիկյանն ու Տիգրան Իզմիրլյանը քննարկել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր
Ապրիլի 5-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Սարգիս Իզմիրլյանին՝ իր հայրիկի՝ Տիգրան Իզմիրլյանի՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Քննարկվել են մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությանն առնչվող հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Սարգիս Իզմիրլյանին նաև ներկայացրել է ՀՀ զինված ուժերում, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ընթացող լայնածավալ բարեփոխումների ընթացքը:
Կարծիքներ