Մյանմայում 12 մարդ Է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով. Reuters
Հունիսի 10-ին առնվազն 12 մարդ Է զոհվել Մյանմայի Մանդալազյ քաղաքի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությունը: Օդանավի տիպի մասին տեղեկավություն առայժմ չեն հայտնում:
«Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով զինվորականների, նշում Է, որ ինքնաթիռում եղել Է 14 մարդ, իսկ աղետը տեղի Է ունեցել վատ եղանակի պայմաններում: Այժմ արտակարգ պատահարի վայրում կատարվում Է փրկարարական գործողություն, երկու մարդ հոսպիտալացվել Է, նշում Է գործակալությունը:
Դրա հետ մեկտեղ Մյանմայի Mizzima անկախ պորտալը Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ ոչ մեծ ինքնաթիռում, որը թռել Է Նեյփիդոյի օդանավակայանից, ընդամենը եղել Է 12 մարդ, որոնցից ութը զոհվել Է: Պորտալի տվյալներով՝ զոհերի թվում կարող են լինել բարձրաստիճան զինվորականներ, սկայն Mizzima-ն ընդգծում Է, որ այդ տեղեկատվությունն առայժմ հաստատված չԷ: Չինաստանի CGTN հեուստաալիքը, վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցներն, իր հերթին հայտնել Է, որ ինքնաթիռում եղել Է 16 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ