Արցախի կարգավիճակը խնդրի վերջնական լուծման անկյունաքարն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Արցախի կարգավիճակը խնդրի վերջնական լուծման անկյունաքարն է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ ներկայացնելով լուծմանն ուղղված մոտեցումները։ Ըստ նրա, Արցախի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադառնալու վրա:

Հիշեցնենք, որ Արցախն իր կարգավիճակի հարցը եւ ճակատագիրը որոշել է դեռեւս 1991 թ․ դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, երբ 99.01 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը։ Արցախցիները իրենց անկախության հանրաքվեն եւ մայր հայրենիքին միանալու ամբողջ գործընթացն իրականացրեցին ԽՍՀՄ Սահմանադրության բոլոր դրույթներին համապատասխան, այսինքն՝ ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու իմաստով, այլեւ իրավական առումով ամբողջ գործընթացն օրինական էր։

Արցախի կարգավիճակը հակամարտության վերջնական լուծման անկյունաքարն է, առանց դրա այն երբեք չի կարգավորվի կամ առնվազն կլինի ժամանակավոր եւ հղի լրջագույն վատ հետեւանքներով։ Թեեւ տարբեր պետություններ եւ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրները այս կամ այն կերպ հիշատակում են կարգավիճակի հարցը, սակայն չի հստակեցվում՝ արդյո՞ք մինչ վերջնական կարգավիճակի որոշումը Արցախը հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, թե պահպանելու է մինչեւ պատերազմն ունեցած կարգավիճակը։ Սրանք եւ մի շարք այլ հարցեր առանցքային եւ էական ազդեցություն են ունենալու, թե որն է լինելու ապագայում Արցախի կարգավիճակը»:

                                 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում