Բլինկենը հաջողված է համարում ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ իր ներկայիս կուրսը լիովին արդարացված է։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Կոնգրեսի Սենատի հատկացումների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք հաջողակ է համարում Վաշինգտոնի քաղաքականությունը Մոսկվայի և Կիևի նկատմամբ: «Այսօր, իմ կարծիքով, այո»,- պատասխանել է Պետդեպարտամենտի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «շատ ամիսներ առաջ» կանխատեսել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելու հնարավորությունը եւ նախապես ձեռնարկել էր բոլոր անհրաժեշտ միջոցները։
Կարծիքներ