Նիգերիայում բենզատարի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 140-ի
Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Kommersant-ը ՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունների աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ մահացածների մեծ մասը փորձել է վառելիք հավաքել շրջված բաքից։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Ջիգավայի նահանգում։ Նախնական տվյալներով՝ բենզատարի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, որը վթարի է ենթարկվել և պայթել:
Կարծիքներ