ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշմամբ դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև 2 տարի ժամկետով զրկվել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Վարդազարյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Ըստ մեղադրանքի՝ լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ` նա պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Կարծիքներ