Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի թիմին մեղադրում է պետության դեմ դավադրության մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների կիրակնօրյա հանրահավաքը, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձ էր, որը կազմակերպել էր հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը:
«Նախատեսվում էր լայնամասշտաբ քաղաքացիական առճակատում ոստիկանության ուժերի մասնակցությամբ, և նրանց նպատակն էր պետության կողմից ուժի կիրառում մարդկանց և քաղաքացիների դեմ: Իհարկե, մենք դրանից խուսափեցինք… Սրանք դասական հակապետական, հակաեկեղեցական և, հետևաբար, ապազգային հաղորդագրություններ են, որոնք մենք երեկ լսել ենք»,- ասել է վարչապետը ճեպազրույցում:
Նրա խոսքերով՝ ընդդիմադիրները երազում են փոխել իշխանությունը «վրեժի միջոցով, ինչը ղեկավարությունը թույլ չի տա»:
«Ես վերահաստատում եմ իմ հարգանքը լրատվամիջոցների նկատմամբ, շատ մասնագետներ են աշխատում, բայց եկեք մեզ չխաբենք: Անկեղծ ասած, ընդդիմադիր հեռուստաընկերությունները, «Մտավարին», «Ֆորմուլան» ուղղակիորեն վերահսկվում են Սաակաշվիլիի կողմից»,- հավելել է վարչապետը:
Կիրակի TV Pirveli-ն հայտարարել է իր օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան մասին, որը վիրավորվել էր հուլիսի 5-ի բողոքի ցույցերի ժամանակ: Մահվան ճշգրիտ պատճառը դեռ անհայտ է: Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ոստիկանությունն արդեն ձերբակալել է օպերատորին ծեծի ենթարկած չորս անձանց: Փորձաքննություն է սպասվում`պարզելու մահվան ճշգրիտ պատճառները:
Կարծիքներ