Ջուլիետա Ազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Ջուլիետա Ազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

ՀՀ պետական օրհներգի հնչունների ներքո մեկնարկեց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 23 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:

Ազարյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.

«ՀՀ ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:

Շնորհակալ եմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում