Մարդկանց պետք էր միայն նորմալ ճանապարհ, մի քիչ ուշադրություն ու մի քիչ էլ արժանապատվություն. Սմբատ Գոգյան
2018 թվականին սկսված պրոցեսը, որն այդպես էլ հեղափոխություն չդարձավ, շարունակվում է։ Եթե այն ընդհատվեր, ապա պրոցեսին ամբողջական գնահատական տալ չէր լինի։ Իսկ հիմա այն կշարունակվի առնվազն մինչև հաջորդ արտահերթ ընտրություններ ու հնարավոր կլինի տալ ամփոփ գնահատական։ Ու այն ժամանակ պետք է հստակ ձևավորվի այլընտրանք, քանի որ 20 տարի ժողովրդին ստորացնելուց հետո 3 տարի ընդմիջել ու գալ ու նրանց զոմբի ասելը չի աշխատում։ Չի աշխատում, քանի որ երբ Նիկոլին հողատու եք ասում մարդիկ հիշում են բանակում սոված ծառայած իրենց բարեկամին, երբ ասում եք արժանապատվություն, մարդիկ հիշում են ձեր լպիրշ պահվածքն ու ռեկետի ինստիտուտը։ Չձևավորվեց արտաքին վտանգի լուծման տարբերակ ու ժողովուրդը պրագմատիկ կերպով գնաց ընտրատեղամաս ու ընտրեց բանակում սննդի ու ներքնազգեստի հարցը լուծողին։ Մարդկանց պետք էր միայն նորմալ ճանապարհ, մի քիչ ուշադրություն ու մի քիչ էլ արժանապատվություն (թեկուզ իմիտացիա)։
Իսկ Ազգային ժողովում կրկին, ցավոք, կլինի մենիշխանություն, ինչը վատ է, շատ վատ։ Իսկ ավելի վատ է, որ այսօրվանից կարող է սկսվել Լևոն Տեր-Պետրոսյանի ու Էդմոն Մարուքյանի նկարագրած վտանգավոր պրոցեսը։
Կարծիքներ