Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին

Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին

Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 102-ը, անվավեր է ճանաչվել 2-ը։ Սիսակ Գաբրիելյանի կողմ է քվեարկել 71 պատգամավոր, դեմ՝ 29։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Կողմ է քվեարկել 72, դեմ՝ 30 պատգամավոր։ 

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Թագուհի Թովմասյանը («Հայաստան» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել, կողմ՝ 60, դեմ 42։

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 74, դեմ 26։

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արմեն Գևորգյանը («Հայաստան» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 62, դեմ՝ 40։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Գևորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ՝ 30։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 59, դեմ՝ 43։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 70, դեմ՝ 31։

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ՝ 30։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։  Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 72, դեմ՝ 30։

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ՝ 31։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն): Քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, ոչ մի քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 71, դեմ՝ 31։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում